Թե՛ բժշկական և թե՛ մասնագետների թիմերը փորձել են ամեն ինչ անել փոխանցելու COVID-19-ի դեմ պայքարի լավագույն փորձը․ ՀՀ-ում Լիտվայի դեսպան

Հայաստանում Լիտվայի դեսպանատունը տեղեկացնում է․

Առաքելությունը ավարտված է։ Շնորհակալ ենք բոլորին։

«Այս ամիսը շատ ինտենսիվ էր՝ պլանավորման երկու շաբաթ եւ Հայաստանում առաքելության տեղակայման երկու շաբաթ: Հուսով եմ, որ մեր բժիշկներին հաջողվեց որոշակիորեն թեթևացնել Երևանի երկու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

Թե՛ բժշկական և թե՛ մասնագետների թիմերը փորձել են ամեն ինչ անել փոխանցելու COVID-19-ի դեմ պայքարի լավագույն փորձը։ Համենայն դեպս, մինչ այժմ Լիտվան կարելի է համարել հաջողված պատմություն այս առումով:

Սա նաեւ շատ օգտակար փորձ է մեր մասնագետների համար՝ աշխատելու մի համակարգում, որը շատ ավելի մեծ ճնշման տակ է, քան այն, ինչ մենք տեսել ենք Լիտվայում: Ինչպես նաեւ, սա շատ ավելի երկարատեւ և խորքային համագործակցության սկիզբ է:

Ես հպարտ եմ, որ մի քանի նախարարություններ և գործակալություններ, ինչպես նաև Լիտվայի ամենամեծ երեք հիվանդանոցները միավորվեցին՝ օգնելու Հայաստանին, նրա բուժաշխատողներին և մարդկանց: Այս նախագծին նաև աջակցել են Շվեդիան և Եվրամիությունը:

Արեւելյան գործընկերության երկրների հետ համերաշխությունը երբեք դատարկ խոսք չի եղել մեզ համար: Այս նախագիծը հստակ ապացույց է, որ Հայաստանը միայնակ չի COVID-19-ի դեմ պայքարում», – ասել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

https://www.facebook.com/EmbassyOfTheRepublicOfLithuaniaInArmenia/posts/3697551206927731