Երեխաների առքը կազմակերպելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

Երեխաների առքը կազմակերպելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է
Երեխաների առքը կազմակերպելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: