Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով.Aliq.ge

Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով, հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

«Օրական աշխատունակությունը 2-3 անգամ ավելացել է։ Բոլոր 13 գրանցման ուղիներն աշխատում են, չնայած դրան, գրանցման կետում կան ուշացումներ՝ թե՛ թեթև, թե՛ բեռնափոխադրումների դեպքում. հետևաբար, Վրաստան մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին նախարարությունը զգուշացնում է հաշվի առնել սահմանին տիրող իրավիճակը»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանից ցամաքային սահմանային անցակետով Վրաստան է այցելել 125 հազար 204 մարդ, ինչը զգալիորեն գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այս մասին տեղեկացնում է  Aliq.ge-ն: