Աղոթում եմ զոհվածների հոգիների և անհետ կորածների փրկության համար.Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ցավ պատճառեց։

Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների և թե քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից:


Աղոթում եմ զոհվածների հոգիների և անհետ կորածների փրկության համար»։