«Ինչ-որ մարդիկ, ինչ-որ ձևով փորձում են շեղել ամբողջ քննության ընթացքը». Զարուհի Փոստանջյանը` Գորիսի դեպքերի մասին

Սյունիքի մարզում տեղի ունեցած վերջին դեպքերի մասին այսօր խոսեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ով վարչապետին ուղղել է մի քանի հարց` ՀՀ կառավարության կայքէջում տեղադրված տեսանյութի մասին, որը փաստի փորձաքննության փուլում լինելու պատճառով անթույլատրելի է:

«Ես կարծում եմ, որ այն մարդը, ով այն կատարել է, պետք է ենթարկվի պատասխանատվության, որովհետև նախաքննության գաղտնիք հրապարակելը քրեորեն պատժելի արարք է և այդ գործով հենց գլխավոր դատախազը պետք է սկսի քննություն` տվյալ անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Ինչ-որ մարդիկ, ինչ-որ ձևով փորձում են շեղել ամբողջ քննության ընթացքը»,- ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանը չպետք է մնա ազատության մեջ. «Նրա տանը ահռելի քանակությամբ զենք է հայտնաբերվել: Նա մնալով ազատության մեջ խոչընդոտում է քննությանը: Որքան շուտ այդ անձին վերցնեն կալանքի տակ, այնքան շուտ հասարակությունը կշահի: Իրական մեղավորների պատժին հասնելու համար հասարակության կողմից պետք է աննահանջ վերաբերմունք: Կարդալ ավելին