ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին

ՀՀ սահմանադրական դատարանից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր  Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ տիկին Ալվինա Գյուլումյանը ս.թ. հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին:

«Միջոցառումներին մասնակցում էին ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՄԻԵԴ-ի նախագահ պարոն Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ պարոն Ֆրանկ Կլարկը»,- ասված է հաղորդագրությունում: