Զեյնալյանը հրաժարական չի տա ընտրություններին մասնակցելու համար. «Ազատություն»

Զեյնալյանը հրաժարական չի տա ընտրություններին մասնակցելու համար. «Ազատություն»
Զեյնալյանը հրաժարական չի տա ընտրություններին մասնակցելու համար. «Ազատություն»

Ի տարբերություն Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանը հրաժարական չի տա՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Այդ մասին նա հայտնել է «Ազատության» հետ զրույցում:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը առաջադրվել է «Մենք» դաշինքով, որը ընդդիմադիր ուժի հայտ է ներկայացնում: Դաշինքը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Դաշինքը ձեւավորել են «Հանրապետություն» եւ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: