Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը 

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Զվարթնոց օդանավակայանից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: