Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է արել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ։

«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ 100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Մակրոնը: