Քաղաքացին մնացել էր վերելակի ներսում

Այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող շենքերից մեկի վերելակը խափանվել է․ քաղաքացին մնացել է ներսում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել վերելակից։