Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել:

Ըստ հաղորդագրության, հրամանագրով Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: