Ինչ մութ պատմություն է մարզահամերգային համալիրի շուրջ

Ինչ մութ պատմություն է մարզահամերգային համալիրի շուրջ
Ինչ մութ պատմություն է մարզահամերգային համալիրի շուրջ

Տեղեկություն է տարածվել, որ Երեւանի մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Այդ մասին հայտնել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: Աճուրդում համալիրի մեկնարկային գինը մոտ 47 միլիոն դոլար է՝ ավելի քան 19 միլիարդ դրամ:

Հետաքրքիրն այն է, որ մարզահամերգային համալիրը 2005 թվականին 5,7 միլիոն դոլարով վաճառվեց ԲԱՄՈ ընկերությանը, որը ռուսական ընկերություն է եւ որը հիմնադրել են Մուրադյան եղբայրները Գավառից: Ընկերությունը նորոգեց մարզահամերգային համալիրը եւ այն վերաբացվեց 2008 թվականի հոկտեմբերի 31-ին: Վերաբացման արարողությանը ներկա է եղել Սերժ Սարգսյանը:

ԲԱՄՈ ընկերությունը հայտարարել էր, որ համալիրի նորոգման համար ծախսել է 42 միլիոն դոլար:

ԲԱՄՈ ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանին Սերժ Սարգսյանը 2010 թվականին նշանակել է Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:

2013 թվականի հունիսին Մոսկվայում դանակահարվեց եւ սպանվեց ԲԱՄՈ-ի հիմնադիրներից Հովիկ Մուրադյանը: Սպանությունն առայժմ բացահայտված չէ:

Ինչու է ԲԱՄՈ-ի սեփականություն հանդիսացող Մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ն դրել աճուրդի, պարզ չէ: Շենքը գրավադրված է եւ ըստ ամենայնի ԲԱՄՈ ընկերությունն ունի ֆինանսական պարտավորություններ, ինչի կապակցությամբ էլ ԴԱՀԿ-ն մարզահամերգային համալիրը դրել է աճուրդի: Աճուրդի ժամկետը տասը օր է եւ կշարունակվի մինչեւ մայիսի 29-ը: Շենքի գնորդ առայժմ չկա: Կարդալ ավելին