ՀՀ և ՌԴ ՊՆ փոխնախարարները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

Աշխատատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի հետ: 

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: