Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում է կայացվել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։ Հիշեցնենք, որ վերջին օրերին հրշեջ-փրկարարների աշխատանքը գնահատելու վերաբերյալ բուռն քննարկումներ էին ծավալվում։

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք:

Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,-գրել է վարչապետը: