Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական մասում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը տեղի է ունեցել Կեսարիա քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Նշված հատվածում ավելի քան 1 մլն մարդ է բնակվում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։