Պետք է հրապարակվեն, թե որ քաղաքապետի ու ճարտարապետի օրոք են տրվում նման խայտառակ նախագծերի շինթույլտվությունները. Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար,Երևանի քաղաքապետի ընտրությունների թեկնածու Վիկտոր Մնացականյանը գրել է.

«Հանրապետության Հրապարակի միակ և վերջին չապականված տեսարանն էր… լավ, ո՞նց կարելի էր կառուցապատողներին սենց գերի լինել… նաև սարսափելի ամոթ է և խիստ մտահոգիչ, որ ճարտարապետը հայ է:

Արդեն նման դեպքերում պետք է հրապարակվեն, թե որ քաղաքապետի ու ճարտարապետի օրոք են տրվում նման խայտառակ նախագծերի շինթույլտվությունները… »: