Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. «Հրաժարվեք եսակենտրոնությունից»

«Ամերիկայի Ձայն» – Սուրբ Պետրոսի դատարկ տաճարում համաճարակի պայմաններում մատուցված պատարագից հետո, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձը թերևս ամենաքաղաքականացվածն էր:

Պապը կոչ է արել աշխարհի պետություններին աջակցություն ցուցաբերել միմյանց կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, թուլացնել պատժամիջոցներն ու զինադադար հաստատել:

Նա նաև ասել է, որ այս տարվա «միանձնության Զատիկը» «պետք էհույս առաջացնի» և գովաբանել է բուժաշխատողներին ու բոլոր նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը պայքարում են համաճարակի դեմ:

«Այժմ անտարբերության ժամանակը չէ, քանզի աշխարհը տառապում է և անհրաժեշտ է միավորվել համաճարակին դիմակայելու համար»,- ասել է Ֆրանցիսկոս Պապն իր ուղերձում, որը գրեթե ամբողջովին նվիրված է եղել համաճարակի ազդեցությանը՝ մարդկության ներանձնային և միջազգային հարաբերություններին:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. "Հրաժարվեք եսակենտրոնությունից"

Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. "Հրաժարվեք եսակենտրոնությունից"#VOAArmenian #ԱմերիկայիՁայն #Amerikayidzayn #Պապ #coronavirusOriginally published at – https://www.amerikayidzayn.com/a/5368936.html

Gepostet von Ամերիկայի Ձայն am Sonntag, 12. April 2020