Հանրապետության տարածքում առաջիկայում սպասվում է փոփոխական եղանակ

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, նոյեմբերի 18-ին, 19-ի և 21-ի  ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի գիշերը, 20-ին, 21-ի գիշերը կլինի անձրև։

16-11-yerevan.jpg (43 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

16-11-armenia.jpg (189 KB)

Մարզերում նոյեմբերի 16-ի ցերեկը, նոյեմբերի 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին, 17-ին, 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: