Ստուգվել են ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում:

Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել:

Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ: