Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյան ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Ոսկանյանն ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝

Ռուզաննա Ոսկանյանին 2020 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- նշվում է վարչապետի որոշման մեջ։