Ամեն օրվա հետ ավելի ու ավելի շատ զոհված զինվորների ծնողներ են դիմում նորից երեխա ունենալու խնդրով. Վահե Տեր-Մինասյան

Լուսանկարը՝ Hetq.am

Բժիշկ Վահե-Տեր Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ամեն օրվա հետ ավելի ու ավելի շատ զոհված զինվորների ծնողներ են դիմում նորից երեխա ունենալու խնդրով։ Ընդ որում հետաքրքիր է, որ առաջին ամիսներին գալիս էին միայն մայրերը։ Վերջին օրերին ու շաբաթներին գալիս են ամուսիններով։

Դժվար է նկարագրել այս մարդկանց՝ զուսպ, ինքնամփոփ, թախծոտ։ Ամենազարմանալին գոնե ինձ համար նրանց մոտ չարության բացակայությունն է։ Մտածում էի նրանք կլինեն նեղացած ու չարացած երկրից, ղեկավարությունից, հասարակությունից ու վերջապես ողջ աշխարհից… Բայց արի ու տես նրանք ապրում են մեկ այլ, շատերիս համար անհասկանալի իրականության մեջ…

Նրանք հրաշալի ծնողներ կլինեն։ Մեկը մյուսին ճանաչելով, մեկը մյուսին նայելով, մեկը մյուսին հուսադրելով ու նեցուկ լինելով նրանք շատ շուտով կսկսեն լույս աշխարհ բերել իրենց օջախների ու մեր երկրի ապագան։Հուսով եմ մոտակա 1-2 տարվա ընթացքում այս ընտանիքներում կծնվի մի քանի հազար երեխա…

Հ.Գ. Թշնամուց վրեժխնդիր լինելու լավագույն տարբերակներից է ամեն մի զոհված զինվորի դիմաց գոնե 5 երեխայի ծնունդը, ինչն անշուշտ պիտի դառնա պետական ու ազգային մտածողության կարևորագույն բաղադրիչ»։