5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարյուրավոր անգամներ հարություն եմ առել՝ ի մեռելոց. Փաշինյան

Ես պատրաստ եմ խաղաղության,այս մասին այսօր Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանում էր ներկաներից մեկի հարցին, թե հոգեբանորեն ինքը պատրա՞ստ է արդյոք պատերազմի։

«Ի վերջո, մարդը էմոցիոնալ էակ է․ կարող է այս պահին պատրաստ լինել, հաջորդ պահին պատրաստ չլինել, հետո նորից վերակենդանանալ և այդպես շարունակ»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց՝ ինքը, օրինակ «մահացել ու հարություն է առել»։

«Մեր առանձնահատկությունը ո՞րն է՝ մենք ամեն օր մեռնում ենք և ամեն օր հարություն ենք առնում, և կարող եմ ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարյուրավոր անգամներ հարություն եմ առել՝ ի մեռելոց»,- ասաց Փաշինյանը։