Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է լուրերը, թե աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել այսօրվա սգո երթին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածված կեղծ լուրերն այն մասին, թե իբր նախարարության և նախարարության ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել այսօրվա սգո երթին։ Լուրերն այն մասին, թե իբր նախարարության կողմից կացարաններում տեղավորված ընտանիքներին հրահանգվել է մասնակցել այսօրվա երթին, ևս չեն համապատասխանում իրականությանը։

ԱՍՀՆ կողմից կացարաններում տեղավորված ընտանիքներն ապրում են և կշարուրանակեն ապրել կացարաններում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն դրա անհրաժեշտությունը։Նախարարության ամբողջ ռեսուրսներն ուղղված են և մշտապես ծառայելու են բացառապես սոցիալական խնդիրների լուծմանը։