«Մեղուներից շատ բան ունենք սովորելու. նրանք հենց ծնված օրից աշխատում են». BeeLife-ի հիմնադիր

Լեզվաբան Գայանե Տեր-Սիմոնյանը Սպիտակում մեղվաբուծությամբ է զբաղվում։ Այս մասին ասվում է Կառավարության պատրաստած ռեպորտաժում:

Մեղրի արտադրությունից բացի պատրաստում է նաև մոմեր, կազմակերպում ապիթերապիա՝ մեղվաբուժություն:

Գայանեն աշխատանքերին ներգրավել է նաև համայնքի գործազուրկ կանանց, նրանց համար դասընթացներ է անցկացնում, մեղվաընտանիքներ նվիրում՝ սեփական գործը հիմնելու համար։

Մանրամասները` տեսանյութում: