Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Հայկական ժամանակ»

Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԺ-ի այն հարցին՝ արդյոք 2020 թվականին Մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշո՞ւմ է եղել:

Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը, ի դեպ, համարվում է ոչ արդարացնող հիմք»,-գրում է աղբյուրը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։