Արթիկում առաջադրված է քաղաքապետի 6 թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ճշգրտված տվյալների, Արթիկում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջին օրը` օգոստոսի 10-ին, ինքնաառաջադրվել են վեց թեկնածուներ: Մինչ այդ որևէ առաջադրման հայտ չէր եղել:
ԿԸՀ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Արթիկում ինքնաառաջադրվել են երկու թեկնածուներ` ՀՀԿ անդամներ, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը և Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը:Կարդալ ավելին