Ի՞նչ տուգանքներ են նախատեսվում ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում

Քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝

1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՆ առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (ԾՆԹ․ Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր)

2. մեկուսացման կամ ինքնամեկուսացման ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ անզգուշությամբ․

– այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,

– երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,

– մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

ԾՆԹ․ Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։

3. ԳԻՏԱԿՑԱԲԱՐ այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար (ԾՆԹ․ Այս տարբերակումները ևս առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային)»։

Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ի գիտություն․Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական կարգավորումներ, համաձայն…

Gepostet von Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan am Montag, 23. März 2020