Ադրբեջանի քրիստոնեական համայնքների ղեկավարներն այցելել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի.Factor

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և այլ կրոնական դավանանքների առաջնորդներ այցելել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Եկեղեցիում տրվել է պատարագ, որին մասնակցել է կաթոլիկ եկեղեցու առաքելական թեմի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, Բաքվի Ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի քարտուղար, արքեպիսկոպոս Կոնստանտին Պոմինովը:

Նրանք աղոթել են տաճարում: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնում են որպես ռուսական ուղղափառ եկեղեցի:

Այս մասին հայտնում է Factor.am-ը