«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում. Factor.am

Хроника Кавказа անունով կայքը մայիսի 25-ին հրապարակել է հոդված, որտեղ պնդում է, թե իր ձեռքում հայտնվել են ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր՝ կապված Հայաստանում 2026 թվականի ընտրությունների և քաղաքական գործընթացների վրա հնարավոր ազդեցության ծրագրերի հետ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ըստ կայքի՝ արտահոսքի աղբյուրը եղել է ՌԴ հետախուզության գործող աշխատակցի բջջային հեռախոսը, որը ենթարկվել է հաքերային հարձակման։

Factor TV-ն ուսումնասիրել է՝ որքանով են արժանահավատ այս պնդումները, ովքեր են կանգնած նորահայտ կայքի հետևում, և ինչպես է դրա բովանդակությունը տարածվել հայկական մեդիադաշտում։

Ի՞նչ է հրապարակել Хроника Кавказа-ն Կայքի  աղմուկ հանած հրապարակումը վերնագրված է․ «Փաշինյանին տապալելու ծրագիր. Ռուսաստանի հատուկ ծառայությունների արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության մասին»։ Դրանում ներկայացվում են իշխանափոխության հնարավոր սցենարներ, ընտրազանգվածի «գունավոր քարտեզագրում», ինչպես նաև տարբեր ընդդիմադիր դերակատարների ու գործարարների հնարավոր դերերը 2026 թվականի ընտրություններում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում