Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կատարի էմիրին` երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը և կառուցողական երկխոսությունը:

«Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր լիցք կհաղորդի միջպետական համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,– ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։