Ճապոնիան 2 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

TOKYO, JAPAN – DECEMBER 28, 2019: A Japanese flag waving in the city of Tokyo. Valery Sharifulin/TASS ßïîíèÿ. Òîêèî. Ôëàã ßïîíèè. Âàëåðèé Øàðèôóëèí/ÒÀÑÑ

Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունից, այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։Ըստ հաղորդագրության՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը կփոխանցվի ԿԽՄԿ-ին, 1 միլիոնը՝ ՄԱԿ-ին։