ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ:

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։