Էդմոն Մարուքյանը «Վանաձորի Քիմպրոմ»-ի հարցով կդիմի ԱԻՆ

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«2017 թ-ին բազմաթիվ հրապարակումներ եղան «Վանաձորի Քիմպրոմ» քիմիական հսկայում պահվող վտանգավոր նյութերի մասին: Հետաքրքիր է՝ շուրջ 3 տարի անց, ինչ վիճակ է այնտեղ,և արդյոք ԱԻՆ-ը ժամանակին զբաղվել և այդ նյութերը հեռացրել է քանդվող և թալանվող «Վանաձոր Քիմպրոմից»։

Այսօր գրությամբ կդիմեմ ԱԻՆ»։