Հանրության արձագանքը մեր ակցիաներին շատ լավ եմ գնահատում, ինչ նպատակ մեր առջև դրել ենք առաջին փուլում, կատարել ենք 100 տոկոս, մի բան էլ ավել: Այդ մասին այօր Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ «այս պայքարը ամեն օր դեռևս շարունակվելու է»: «Մեզ մոտ, Ազատության հրապարակ գալիս են մարդիկ, ովքեր երբևիցե որևէ բողոքի ակցիայի չեն մասնակցել, գալիս են հասկանալով, որ սա պայքար է հանուն հայրենիքի: Առաջիկա օրերին դուք ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների», -նշել է նա:
Դիտարկմանը, թե տարբեր հայտարարություն-կոչեր են հնչում նրան կոչումներից զրկելու մասին, Վանեցյանը արձագանքել է. «Գլուխները պատին կտան ինձ կոչումներից կզրկեն, էդ կոչումները իրանց հոր տնից չեն բերել: Դրանց ես արժանացել եմ երկարատև ծառայության շնորհիվ»