AstraZeneca-ն հայտարարել է իր պատվաստանյութի՝ «Բետա», «Գամմա» և «Դելտա» շտամների դեմ արդյունավետության մասին

AstraZeneca ընկերությունից հայտնում են, որ ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջին դեղաչափից հետո 82% -ով նվազեցնում է COVID- ից մահվան հավանականությունը, գրում է Factor.am-ը:

Միևնույն ժամանակ, բարձր արդյունավետություն է գրանցվում «Բետա», «Գամմա» և «Դելտա» շտամների դեմ: Այս մասին հայտնել են AstraZeneca- ի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ Կանադայում կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Vaxzevria- ի (պատվաստանյութի կոմերցիոն անվանումը) մեկ դեղաչափը 82% արդյունավետ է եղել «Բետա» / «Գամմա» շտամով վարակվածների շարքում հոսպիտալացման կամ մահվան դեպքերի դեմ:

Պատվաստանյութը նաև բարձր արդյունավետություն է ցույց տվել «Դելտա» և «Ալֆա» շտամների դեմ՝ հոսպիտալացման կամ մահացության նվազեցմամբ՝ համապատասխանաբար 87% և 90%-ով։ Vaxzevria-ի արդյունավետությունը մեկ դեղաչափից հետո համանման արդյունավետություն է ցուցաբեր, ինչպիսին ունեցել են փորձաքննություն անցած մյուս պատվաստանյութերը։ Ընկերությունը շեշտել է, որ Vaxzevria- ն արդյունավետ է մեղմ սիմպտոմատիկ հիվանդության դեմ, չնայած երկրորդ դեղաչափն էապես բարձրացնում է պաշտպանության մակարդակը: