Մասիսում 2 օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 12-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի՝ 5-րդ փողոցի 33, 34 շենքերի, Կայարան թաղամասի, «Մասիս Տոբակո», «Ոոսկե Կացին» ընկերությունների, Օրթոպեդիկ հիվանդանոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: