Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ին, 22-23-ը կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-24-ը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: