Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացու պատմածները

Դատախազությունը ուսումնասիրում է 18 տարի առաջ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացի Սթիվեն Նյուտոնի պատմածները լրատվամիջոցներին: 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նյուտոնը լրատվամիջոցներին պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին:

Նա նշել է, որ 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել իր ցուցմունքները՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։