Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված քանակից ավել ջրառ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են՝ «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն. ՀՀ դրամի չափով վնաս։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում իրականացրել են պլանային ստուգում ու հայտնաբերել, որ Ընկերությունը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369խմ. ավել ջրառ։ Սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև համաձայնեցում լիազորված մարմնի հետ։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 6.282.739 ՀՀ դրամ։