Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահը հայերեն շնորհավորել է Արցախի անկախության տարեդարձը

ասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Իսպանիայի կոնգրեսի նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Ռաֆայել Լառեինան շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լառեինան գրառումը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես միանում եմ Արցախից եկած իմ ընկերների տոնակատարությանը Եվրոպայի դարպասի մոտ այդ ժողովրդավարական օազիսի անկախության տարեդարձին»,-իսպաներեն, հայերեն և բասկերեն գրել է Լառեինան: