Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Բանակի օրվա առթիվ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավար կազմի, կուսակցական կառույցների ներկայացուցիչների, մի շարք աջակիցների և մարտական ընկերների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

ՀՀ 3-րդ նախագահն իր շնորհավորական խոսքն է հղել տոնի առթիվ:

Այս մասին տեղեկացնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։