Բելգիայի Ֆիլիպ թագավորը Սևանում քայթ-սերֆինգով է զբաղվում (տեսանյութ)

Բելգիայի Ֆիլիպ թագավորը Սևանում քայթ-սերֆինգով է զբաղվում (տեսանյութ)
Բելգիայի Ֆիլիպ թագավորը Սևանում քայթ-սերֆինգով է զբաղվում (տեսանյութ)

Բելգիայի թագավորական պալատն իր յութուբյան էջում հրապարակել է տեսանյութ, որում Բելգիայի թագավոր Ֆիլիպը քայթ-սերֆինգով է զբաղվում Սևանա լճում: Այս տեսանյութով թագավորական ընտանիքը բոլորին ամառային արձակուրդների գեղեցիկ ավարտ է մաղթում:

Քայթ-սերֆինգը և նկարչությունը Ֆիլիպ թագավորի հոբբիներն են:

Հիշեցնենք, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով գտնվում էր Հայաստանում: Ինչպես բելգիական լրատվամիջոցներն են հաղորդում, նրանք Հայաստան էին եկել մշակութային հանգստի:

Բելգիական flandersnews.be կայքը, ընթերցողին ներկայացնելով Հայաստանը, գրում է. «Հայաստանը տուրիզմի ծագող աստղերից է, որը հայտնի է իր գինեգործության ավանդույթներով, Գեղարդի վանքով և այլ զբոսաշրջային վայրերով»:

Նախօրեին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին լուսանկարներ, թե ինչպես է թագավորական ընտանիքը մեկնում Հայաստանից:

www.youtube.com/watch?v=vlGnxOlv7Ng