Չավուշօղլուն հայտարարել է, որ բավարարելու են դեպի Հայաստան թռիչքներ կատարելու որոշ ավիաընկերությունների հայտերը

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանում անցկացվող «Իսլամական համագործակցության կազմակերպության» 17-րդ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ մասնավորապես ասելով.

«Գիտեք, որ մեջլիսում հայտարարել էի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին էի հայտարարել, Հայաստան էլ իր ներկայացուցչին է նշանակել: Որոշ ավիաընկերություններ դիմել էին [դեպի Հայաստան] չվերթների համար, դրանց մի մասը կբավարարենք։ Այս հարցերի շուրջ էլ ենք խորհրդակցել: Ինչպես միշտ ասել եմ, տարածաշրջանային հարցերում՝ մասնավորապես Հարավային Կովկասի, Ադրբեջանի հետ միասին ենք խորհրդակցում, միասին ենք որոշումներ կայացնում», գրում է Ermenihaber.am-ը: