Նելլի Դուրյանը՝ «սրբապղծություն տարածող գրքերի մասին»

2019-ին ոստիկանությունն ստացել է ընտանեկան բռնության մասին 2 682 ահազանգ, հաշվառվել է 1 533 բռնարար. Նելլի Դուրյան

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

««Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։

ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ:

Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»։

Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և…

Gepostet von Nelli Duryan am Mittwoch, 27. Mai 2020