Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են. Անվանացանկ

Հակաուռուցքային  որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են. Անվանացանկ
Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են. Անվանացանկ

Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային  որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել:

Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն»  ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի  և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:
 
Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`
 
– Հերսեպտին 440մգ. նախկին գին`  590 000, նոր գին`  530 000
– Ավաստին 100մգ.  նախկին գին` 152 000,  նոր գին` 105 000 
– Ավաստին 400մգ.  նախկին գին` 598 500,  նոր  գին` 410 000:
 
Նշենք, որ «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը։