Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում

Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում։ Այս մասին հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։

«ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտ քաղաքային բաժինը և Ստեփանակերտի քաղաքապետարանն ըստ հասցեների համատեղ իրականացնում են նկուղների վերանորոգման և մաքրման աշխատանքներ։

Քաղպաշտպանության պլանային միջոցառումների շրջանակում ստուգումներ են կատարվում քաղաքի բոլոր շենք-շինությունների ներքնահարկերում, գրանցում թերությունները և ներկայացնում քաղաքապետարանի համապատասխան բաժիններին, որոնք շտկվում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայությունների միջոցով»: