Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է միանալ Հայաստանի ազգային հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս գալ Երևան ու միանալ թիմին։ Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

«Դատելով նրա հետ ունեցած զրույցից կարող եմ ասել, որ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է գալ Երևան ու նվիրումով խաղալ հավաքականի և երկրի համար», – հավելել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Նշենք, որ Հայաստանի Ազգային հավաքականի հաջորդ հանդիպումը Էստոնիայի ընտրանու հետ է, վաղը՝ սեպտեմբերի 8-ին։

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Մխիթարյանը Ազգային հավաքականի այս հավաքին չի միացել։