Մենք տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները. Արարատ Միրզոյանը՝ բնապահպան-ակտիվիստին․ Տեսանյութ

Մենք տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները. Արարատ Միրզոյանը՝ բնապահպան-ակտիվիստին․ Տեսանյութ
Մենք տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները. Արարատ Միրզոյանը՝ բնապահպան-ակտիվիստին․ Տեսանյութ

Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա փորձեց ակտիվիստներին բացատրել, թե ինչու նրանց չեն թողնում ԱԺ այգի մտնել: «Գոյություն ունի իրավական ակտ, որտեղ ասվում է, որ մարդիկ կարող են ակցիաներ անել՝ պլակատներով կամ ռուպորներով, եկեք բան չանենք, ես էլ եմ այդ ճանապարհն անցել, այստեղ կարող են այդպիսի միջոցառում իրականացնել միայն ԱԺ նախագահի գիտությամբ: Դրա համար անցած անգամ եղել էր այդ անտեղի քաշքշոցը: Հիմա ես իջել եմ, որպեսզի այլևս այդպիսի բան չլինի: Կարող եք գալ, այո»,- ասաց Արարատ Միրզոյանը: Ակտիվիստներից Անի Խաչատրյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված ոտնահարվում են հեղափոխության գաղափարները, որովհետև անտեսվում է ժողովրդի կամքը: «Բոլորովին այդպես չէ: Մենք ուրեմն տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները»,- ասաց ԱԺ խոսնակը: Անի Խաչատրյանը, սակայն, շարունակեց՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո ժողովուրդն է որոշումները կայացնելու, իսկ ջերմուկցիները դեմ են հանքի շահագործմանը: «Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը, ինչը զայրացրեց ակցիայի մասնակիցներին: ԱԺ նախագահն արագորեն պարզաբանեց, որ «տափակ քննարկում» ասելով՝ նկատի չուներ ակտիվիստին: Ի վերջո, Արարատ Միրզոյանը ոստիկաններին հորդորեց ակցիայի մասնակիցներին թույլ տալ Ազգային ժողովի այգի մտնել:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: