ԱՄՆ-ի ծննդաբերության մակարդակը ռեկորդային անկում է գրանցել վերջին 42 տարվա ընթացքում

«Ամերիկայի Ձայն» – Այս միտումը նկատվում է բոլոր հիմնական ռասայական և էթնիկ խմբերի շրջանում

Վերջերս հրապարակված նոր զեկույցը ցույց է տալիս, որ նախորդ տարի ԱՄՆ-ում ծննդաբերության մակարդակը նվազել է 4 տոկոսով: Սա 42 տարվա ընթացքում ծննդաբերության մակարդակի ամենացածր ցուցանիշն է վիճակագրական տվյալների հիման վրա:

Առողջապահության ոլորտի վիճակագրության ազգային կենտրոնը, որը հանդիսանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի մի մաս, հայտնում է, որ ծննդաբերության ընդհանուր մակարդակն ընկել է բոլոր հիմնական ռասայական և էթնիկ խմբերի և բոլոր տարիքային խմբերի շրջանում:

Զեկույցում ասվում է, որ նախորդ տարի ծննդաբերոության մակարդակը նվազել է ՝ հասնելով 3,605,201: Սա 1979 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է, որը 4 տոկոսով ցածր է 2019 թ-ի հետ համեմատած: Այս ցուցանիշն անկում է ապրում արդեն վեցերորդ տարին անընդմեջ՝ տարեկան միջինը 2 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է 4,3 միլիոն ծնունդ: