Գլենդելը հայազգի քաղաքապետ ունի

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ է ընտրվել քաղաքային խորհրդի անդամ Արդաշես Արդի Քասախյանը: Քաղաքապետին ընտրել է քաղաքային խորհուրդը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:

Քասախյանը ծնվել է Բոսթոնում, Գլենդելի բնակիչ է 1986 թվականից: Մինչ քաղաքային խորհրդի կազմում ընտրվելը՝ 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար՝ չորս անգամ ընտրվելով և վերընտրվելով Գլենդելի ընտրողների կողմից։